ART STONE

Մեր Մասին

ART STONE ՍՊԸ-ն հայկական արտաքին տարածքներ բարեկարգմամբ զբաղվող շինարարական կազմակերպություն է։
10+
տարվա փորձ
500+
ավարտված նախագծեր
7
ծառայությունների ոլորտներ
100%
որակի երաշխիք
Մեր Պատմությունը

ART STONE — տունը սկսում է բակից․․․

Կազմակերպությունը իր գործունեությունը սկսել է ծավալաել 2019 թ։ Այն հիմնադրվել է Մանուկ Չարխչյանի և Արթուր Հոպալյանի կողմից։ Այն իր ճանապարհի ամենասկզբում հանդիսացել է միայն հատակի համար բետոնե սալիկների արտադրման արտադրամս ։ Կազմակերպությունը ունեցել է փոքր թիմ՝ բաղկացած միայն 10 աշխատակցից։ 

4 տարի անց՝ 2023թ․ մենք ստեղծել ենք Art Metal դարբնոցը,որը զբաղվում է նստարանների, դարպասների, աղբամանների և այլ մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ։

Իսկ արդեն 2024 թ կազմակերպությունը ուղղակի արտադրամասից դարձավ լիարժեք շինարարական կազմկերպություն՝ գրեթե 100 աշխատակցով, մատուցվող ծառայությունների ու արտադրվող տեսականու լայն ցուցակով և հազարավոր  գոհ հաճախորդներ։

Ներկա պահին մեր կողմից մատուցվող ծառայություներն են՝

  • Բետոնե սալիկների արտադրություն
  • Լեգո աղյուսների արտադրություն
  • Պատերի երեսպատման սալիկների արտադրություն
  • Արտաքին տարածքների կառուցում և վերանորոգում
  • Շինությունների քանդման և ապամոնտաժման աշխատանքներ
  • Սալիկապատման աշխատանքներ
  • Ասֆալտապատման աշխատանքներ
  • Կանաչապատման աշխատանքներ
  • Դարբնագործական գործունեություն
  • Եվ այլն։

Մեր աշխատանքները և արտադրանքը կարող եք հանդիպել ամբողջ ՀՀ տարածքում։ Մեր դեռևս ամենամասշտաբային և ժամանակատար աշխատանքն է հանդիսանում Կապան քաղաքում կառուցված մարզադաշտը։ Ինչպես նաև մեր ճանաչված աշխատանքներից  են՝ Queen Burger-ը, Digitain-ը,Yerevan Park-ը,  Երևանի կենդանաբանական այգին, Լունապարկը ,  Ստեփանավան քաղաքի զբոսայգին,  Նուբարաշեն թաղամասի շենքերի բակերը և այլոք։

Ապառիկ վաճառք

Հայաստանում միակ արտաքին տարածքների կառուցմամբ և վերանորոգմամբ զբաղվող կազմակերպութունը , որը առաջարկում է ապառիկ վաճառք։

Առաքում Ամբողջ Հայաստանում

Առաքում ենք ապրանքները ցանկացած տարածք ողջ երկրում։ Արագ և անվնաս։

Աշխատանքի Երաշխիք

Պատասխանատվություն ենք կրում մեր արդյունքների համար։ Պաշտոնական որակի երաշխիք բոլոր աշխատանքների վրա։

Փորձառու Թիմ

Պրոֆեսիոնալ սալահատակողներ բազմամյա փորձով։ Միշտ առաքում ենք ժամանակին։

Ինչպես Ենք Աշխատում

Պարզ և հստակ գործընթաց՝ ձեր զանգից մինչև պատրաստի նախագիծ։

01

Հայտ

Ուղարկեք հայտ մեր կայքում կամ գրեք WhatsApp-ում՝ մենք կզանգահարենք մեկ ժամվա ընթացքում։

02

Չափում

Այցելում ենք տարածք, չափումներ ենք կատարում և հաշվարկում ենք նյութի ճշգրիտ քանակը։

03

Արտադրություն

Սալարակները արտադրում ենք մեր սեփական արտադրամասում Վեդիում՝ բարձրագույն չափանիշներով։

04

Տեղադրում

Պրոֆեսիոնալ տեղադրում որակի երաշխիքով։ Առաքում ենք ժամանակին։

Պատրա՞ստ եք սկսել

Ուղարկեք հայտ և մենք կկապվենք ձեզ հետ մեկ ժամվա ընթացքում։ Անվճար տարածքի այց և նախահաշիվ։

Ուղիղ Կապ
WhatsApp
Telegram