Մարզադաշտ
2025թ փետրվար ամսին Art Stone ՍՊԸ-ն սկսեց Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում մանկական խաղահրապարակի և մարզադաշտի շինարարությունը։
Շինարարությունը տևեց 4 ամիս և 2025 թ հունիսի 1-ին տեղի ունեցավ գեղեցիկ խաղահրապարակի բացման արարողությունը։
Տասնամյակներ շարունակ անխնամ ու քայքայված տարածքի փոխարեն Բաղաբերդ թաղամասն այսօր ունի նոր խաղասարքերով և մարզասարքերով համալրված խաղահրապարակ, ռետինե հատակով ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի մարզադաշտեր, կանաչապատ գոտի, որտեղ իրենց հանգիստն ու ժամանացը հետաքրքիր ու օգտակար կազմակերպել կարող են թե՛ երեխաները, և թե՛ մեծահասակները։
Աշխատանքի ժամանակ կատարվել է տարածքի մաքրում, հետո կառուցվել է հենապատ, Լցվել ռետինե հատակ , տեղադրվել է մետաղե ցանկապատ և սեփական արտադրության նստարաններ ու խաղասարքեր։